Միջազգային
Թրամփը խոստացել Է Իսրայելին առանց ձգձգումների զենք մատակարարել
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոսել է ԱՄՆ-ի կողմից Իսրայելին ռազմական աջակցության մասին: Նա հայտնել է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն իրեն հավաստիացրել է, որ սպառազինությունների մատակարարման հարցում որևէ ուշացում չի լինի:
Սիրիայի հակակառավարական ուժերը փակել են Դամասկոսի և Հալեպի միջև ընկած ճանապարհը
«Հայաթ Թահրիր աշ-Շամ» արմատական խմբավորման ջիհադիստ զինյալները հարձակման ընթացքում փակել են Դամասկոսի և Հալեպի միջև ընկած ճանապարհը, ինչի հետևանքով, դիտորդների տվյալներով, մոտ 200 մարդ է զոհվել, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ, որոնք տուժել են ռուսական ավիացիայի հարվածներից:
Ինչ է կատարվում Սիրիայում
Սիրիայի սուննիական «Հայաթ Թահրիր աշ-Շամ» արմատական խմբավորման զինյալները և նրանց դաշնակիցները նոյեմբերի 28-ի գիշերը սկսված հարձակման ընթացքում Հալեպի նահանգում գրավել են մի շարք կարևոր դիրքեր՝ ընդհուպ մոտենլաով Հալեպ քաղաքին և արվարձաններին։
Նեթանյահուն հրադադարի խախտման դեպքում «ինտենսիվ պատերազմով» է սպառնացել
Լիբանանում հրադադարի հաստատումից հետո առաջին հարցազրույցում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ եթե «Հեզբոլլահը» խախտի համաձայնագիրը, կսկսվի «ինտենսիվ պատերազմ»:
ՌԴ պաշտպանության նախարարը ժամանել է Հյուսիսային Կորեա
Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավար Անդրեյ Բելոուսովն ուրբաթ օրը պաշտոնական այցով ժամանել Է Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետություն, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը: