Միջազգային

ՌԴ պաշտպանության նախարարը ժամանել է Հյուսիսային Կորեա

Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավար Անդրեյ Բելոուսովն ուրբաթ օրը պաշտոնական այցով ժամանել Է Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետություն, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Ռուսաստանի պաշտպանության նախարարի՝ ԿԺԴՀ կատարած պաշտոնական այցի ընթացքում նախատեսված են մի շարք երկկողմ հանդիպումներ հանրապետության ռազմական և ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների հետ», - ասված է հաղորդագրության մեջ:

Փհենյանի արվարձանում գտնվող «Սունան» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել ռուսական պատվիրակության պաշտոնական դիմավորման արարողությունը։