Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոսել է ԱՄՆ-ի կողմից Իսրայելին ռազմական աջակցության մասին: Նա հայտնել է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն իրեն հավաստիացրել է, որ սպառազինությունների մատակարարման հարցում որևէ ուշացում չի լինի:
«Նախագահ Թրամփը հստակ հասկացրել է, որ բոլոր մատակարարումները տեղի կունենան առանց ձգձգումների», - հայտարարել է կառավարության ղեկավարը:
Ավելի վաղ Նեթանյահուն քննադատել էր ԱՄՆ վարչակազմին ռազմական մատակարարումները դանդաղեցնելու համար, սակայն Վաշինգտոնը շարունակում է Իսրայելին լիակատար քաղաքական և ռազմական աջակցություն ցուցաբերել: