Մեր Մասին
«Radar Armenia» լրատվական գործակալությունն իր ընթերցողին է ներկայանում բազմակողմանի և անաչառ լրատվությամբ։ Մենք մերժում ենք տեղեկատվական մանիպուլյացիան, ընթերցողին ապակողմնորոշելու և քարոզչության պրակտիկան։ Հարգելով յուրաքանչյուր անհատի քաղաքական հայացքները, տեսակետներն ու կողմնորոշումները՝ մենք բաց հարթակ ենք բոլորի համար և պատրաստ ենք կատարելու հանրությանը տեղեկատվություն փոխանցելու մեր առաքելությունը։
«Radar Armenia» լրատվական կայքը բաղկացած է Քաղաքական, Հասարակություն, Երևան, Միջազգային, Մամուլ, Ֆինանսներ, Մշակույթ, Սպորտ, Տեխնէ, Ժամանց բաժիններից։ Կայքի առանձնահատուկ բաժիններից է Տեսակետը, որտեղ ընթերցողը կարող է ծանոթանալ հայկական սոցցանցային հետաքրքիր ու կարևոր գրառումներին։ Կայքի Ռետրո բաժինը ներկայանում է Հայաստանի ու համաշխարհային դեմքերի ելույթների, նամակների, ուղերձների, հարցազրույցների, ինչպես նաև կարևոր իրադարձությունների մեկնաբանական ձևաչափով՝ հիշեցնելու անցյալն ու ցույց տալու դրանց կապը ներկայի հետ։ Հետաքրքիր բաժին է նաև Ֆոտոշարքը, որտեղ կարելի է գտնել ինչպես առօրյա, այնպես էլ թեմատիկ ինքնատիպ նկարների շարքերը։ «Radar Armenia»-ն իր ընթերցողին է ներկայացնում նաև հայկական փորձագիտական շրջանակների վերլուծությունները ընթացիկ սոցիալ-քաղաքական, տնտեսական իրադարձությունների վերաբերյալ, ինչպես նաև համաշխարհային ուղեղային կենտրոնների ուշագրավ վերլուծականները։
«Radar Armenia» լրատվականը հիմնվել է «Radar ARM» ՍՊԸ-ի կողմից, որը հիմնադրվել է 2021թ., գրանցվել՝ հուլիսի 14-ին (գրանցման համար՝ 273.110.1186479)։ Ընկերությունը հիմնադրվել է Սերժ Վարագ Սիսեռյանի, Հարություն Ազգալդյանի և Հայկ Գրիգորյանի կողմից։
Միշտ եղիր տեղեկացված
Բաժանորդագրվիր մեր տելեգրամյան ալիքին և միշտ ստացիր թարմ տեղեկատվություն աշխարհի մասին
«Radar Armenia» լրատվական գործակալությունը հանդես է գալիս սոցիալական բոլոր հարթակներում։ Այն տելեգրամյան հայկական սեգմենտում հանդիսանում է ամենամեծ լսարան ունեցողը, 2022թ. փետրվարից էլ գործարկել է իր կայքն ու ֆեյսբուքյան հարթակը։ Գործում են նաև «Radar Armenia» լրատվական գործակալության ինստագրամյան, լինքդինյան, թվիթերյան, յութուբյան էջերը։ Գործակալությունն առաջիկայում ծրագրում է ընդլայնել իր գործունեությունը՝ հանդես գալով նաև վիդեո հարթակներում, հեղինակային հաղորդումներով և պրոյեկտներով։ Ընկերության մասին տեղեկատվություն է հասանելի նաև Վիքիպեդիայի և Սփյուռի հարթակներում։
«Radar Armenia» լրատվական գործակալությունը իր ֆիզիկական գործունեությունն իրականացնում է ՀՀ, ք. Երևան, Բրյուսով 28 հասցեում, հասանելի հեռախոսահամարներն են՝ 041-843-841, 043-000-843, պաշտոնական էլեկտրոնային հասցեն՝ info@radararmenia.am։