ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին՝ Հալեպի իրավիճակն անվանելով «Սիրիայի ինքնիշխանության դեմ ոտնձգություն»։
«Ռուսաստանը հանդես է գալիս տարածաշրջանում կարգուկանոն հաստատելու օգտին»,- ասել է Պեսկովը։
Նա չի մեկնաբանել Սիրիայի նախագահ Ասադի Մոսկվա այցի մասին ԶԼՄ-ների հաղորդագրությունները, նշելով, որ ասելիք չունի։