Հայաստան
Վարչապետը կարևորել է ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանն առաջին անգամ Երևանում անցկացնելու փաստը
Վարչապետը կարևորել է ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանն առաջին անգամ Երևանում անցկացնելու փաստը և հույս հայտնել, որ նիստի շրջանակում տեղի կունենան արդյունավետ քննարկումներ և ակտիվ երկխոսություն:
ՄԿՈւ ոլորտ. վերապատրաստում իրականացնելու նպատակով երաշխավորվել է Ուսուցման ազգային հիմնադրամը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով 2023 թվականին վերապատրաստում իրականացնելու համար երաշխավորվել է Ուսուցման ազգային հիմնադրամը:
Դիտարկել են Արտաշատի մարզադպրոցի հնարավորությունները (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
2027 թվականին Ֆրանկոֆոնիայի խաղերը Հայաստանում հյուրընկալելու կառավարության հայտի առթիվ այս օրերին Հայաստանում է գտնվում Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինայի գլխավորած պատվիրակությունը՝ քննարկելու խաղերը ՀՀ-ում անցկացնելուն առնչվող մի շարք հարցեր:
Ժաննա Անդրեասյանն այցելել է ԵՊՀ, ապա՝ հրդեհից տուժածներից մեկին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Երևանի պետական համալսարան: Նախարարը տեղում ծանոթացել է այսօր առավոտյան ԵՊՀ-ի առաջին մասնաշենքի նկուղային հարկում բռնկված հրդեհի հետևանքով ստեղծված իրավիճակին:
Ջումայանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի պատվիրակությանը
Ներկայացվել են առողջապահական կարողությունները` 2027 թվականին Ֆրանկոֆոնիայի հոբելյանական 10-րդ խաղերը Հայաստանում անցկացնելու դեպքում առողջապահական ծառայություններ տրամադրելու նպատակով: