Ուրբաթ, 8 Դեկտեմբերի 2023

USD400.31

EUR428.14

RUB4.26

Երևան 8 ℃

Рус Eng

ԵՄ փաստահավաք առաքելությունը Հայաստանում է

Քաղաքական

17 Նոյեմբերի, 16:55

«Երեկ դեսպանը հյուրընկալեց Հայաստանում փաստահավաք առաքելությամբ գտնվող ԵՄ-ից պաշտոնյաների։ Բրյուսելյան պատվիրակության այցի հիմնական նպատակը Հայաստանում ԵՄ առաքելության գործունեությանն առավել խորապես ծանոթանալն էր՝ հաշվի առնելով դրա մանդատի երկարացումը։ 

ԵՄ առաքելությանը Հայաստանում հանձնարարված է դիտարկել և զեկուցել տեղի իրավիճակը՝  նպաստելով հակամարտությունից տուժած տարածքներում մարդկային անվտանգությանը, ինչն էլ, իր հերթին կխթանի Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների և, հնարավորության դեպքում, վերջիններիս իշխանությունների միջև վստահության ամրապնդումը։ ԵՄ առաքելությունը տեղակայված է Հայաստանի տարածքում՝ Ադրբեջանի հետ սահմանամերձ մի քանի մարզերում։ Դրա գործունեությունը տարածվում է Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով՝ ներառյալ Նախիջևանի հատվածը»,- այս մասին ասվում է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Ասք փոխզիջումների կողմնակցի, պետական հեղաշրջման ու ոչմիթիզականության մասին

Գոռ Մադոյան

Փակուղու կամ հույսի միջև. ի՞նչ է կատարվում Ուկրաինայում