Կիրակի, 3 Դեկտեմբերի 2023

USD400.14

EUR431.08

RUB4.38

Рус Eng

Ժաննա Անդրեասյանն այցելել է ԵՊՀ, ապա՝ հրդեհից տուժածներից մեկին

Հասարակություն

17 Նոյեմբերի, 16:30

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Երևանի պետական համալսարան: Նախարարը տեղում ծանոթացել է այսօր առավոտյան ԵՊՀ-ի առաջին մասնաշենքի նկուղային հարկում բռնկված հրդեհի հետևանքով ստեղծված իրավիճակին:

Այնուհետև Ժաննա Անդրեասյանն այցելել է «Հերացի» համալսարանական հիվանդանոց տեղափոխված քաղաքացուն:

Նախարարը զրուցել է տուժած քաղաքացու հետ, հետաքրքրվել նրա ինքնազգացողությամբ և մաղթել շուտափույթ ապաքինում։

Տեղեկացնենք, որ տուժածի վիճակը մասնագետները գնահատում են բավարար. հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

Հիշեցնենք, այսօր հրդեհ էր բռնվել ԵՊՀ առաջին մասնաշենքում, կա մեկ զոհ և երեք տուժած։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Բանակցե՞լ, թե՞ վերադառնալ «մահ կամ ազատության» սկզբունքին

Գոռ Մադոյան

Ուկրաինական ճակատ Պաղեստինում. Զելենսկու իսրայելական մղձավանջը