Հայաստան
ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն Է հանձնել Էմանուել Մակրոնին
Նոյեմբերի 13-ին համատեղության կարգով Անդորրայի Իշխանապետությունում ՀՀ դեսպան Սոս Ավետիսյանը (նստավայրը՝ Մադրիդ) Ելիսեյան պալատում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ իր հավատարմագրերն Է հանձնել Անդորրայի համիշխան, Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին։

Պրոբացիայի ծառայությունն ամրապնդվում է արդարադատության ոլորտում
Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը բացման խոսքով է հանդես եկել Պրոբացիայի ծառայության և այլ պետական հաստատությունների ու շահագրգիռ կողմերի միջև միջգերատեսչական և միջառարկայական համագործակցության վերաբերյալ աշխատաժողովին, որտեղ բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի կողմից Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026 թվականների ծրագիրը, որի շրջանակում մի շարք միջոցառումներ են իրականացվում ամրապնդելու՝ Պրոբացիայի ծառայության դերակատարումն արդարադատության ոլորտում:

Փոխնախարարն ընդունել է ՀՀ-ում Ինդոնեզիայի դեսպանին
Զրույցի ընթացքում Արիֆ Մուհամադ Բասալամահին ներկայացվել է նաև Հայաստանի կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

Հրդեհ Չեխովի փողոցում. տարհանվել է 23 բնակիչ
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:22-ին, մարվել՝ 13։40-ին։ Տանիքում այրվել են կենցաղային իրեր և աղբ։ Տարհանվել է 23 բնակիչ։
Գեղհովիտում վրեժից ելնելով՝ փորձել է սպանել ազգականին
Ավարտվել է Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրի բնակչի կողմից ինքնաշեն հրազենի գործադրմամբ համագյուղացու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: