Ապրիլի 1-ին Երևանում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը և ԱԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը աշխատանքային հանդիպում են անցկացրել «Observer Research Foundation» (ORF) հնդկական առաջատար ուղեղային կենտրոնի նախագահ Սամիր Սարանի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Observer Research Foundation»-ի հետ համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև համատեղ նախաձեռնությունների իրականացման հեռանկարները: