Քաղաքական

Ընդդիմությունն ԱԺ-ում հրատապ քննարկում է հրավիրում

ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները հանդես են եկել ԱԺ առաջիկա նիստում հրատապ քննարկում կազմակերպելու նախաձեռնությամբ։ 

Թեման սահմանազատման և սահմանագծման հարցերն են. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանից։

ԱԺ կանոնակարգի համաձայն՝ պատգամավորներն իրավունք ունեն հերթական նիստերի երեքշաբթի օրվա երրորդ հիմնական նիստում անցկացնել հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով մեկ քննարկում։ Խորհրդարանական ընդդիմությունն այդ հնարավորությունից է օգտվելու՝ ապրիլի 9-ին նախաձեռնելով քննարկումը։

Հայկ Մագոյան