Քաղաքական

ԵՄ դիտորդները ռազմական որևէ արտառոց տեղաշարժ չեն նկատել

Հայաստանում ԵՄ առաքելության դիտորդներն այսօր կրկին պարեկային շրջայցեր են իրականացրել Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում, հայտնում է առաքելությունը։ 

«Մեր դիտորդները ռազմական որևէ արտառոց տեղաշարժ չեն նկատել։ Հանգիստ ու խաղաղ զատկական երկուշաբթի էր»,- ասված է հաղորդագրությունում։