Հայաստան
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Երևանի մի շարք փողոցներում ընդդիմադիրները սկսել են բողոքի ակցիաները՝ փակելով ճանապարհները։ Բողոքի ակցիայի մասնակիցներին են միացել «Հայաստան» խմբակցության պատգամավորները։
Գավաթակիր թիմի մարզիչները բոյկոտել են․ «Ժողովուրդ»
«Մայիսի 12-ին Հայաստանի գավաթի եզրափակիչ խաղում «Արարատ-Արմենիան» հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով հաղթեց «Ուրարտու» ՖԱ-ին ու իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Հայաստանի գավաթը։ Սա զուտ սպորտային իրադարձություն կլիներ, եթե պարգևատրման ու գավաթի հանձնման արարողությունը չուղեկցվեր սկանդալով:
Աննա Դանիբեկյանի դեմ կարգապահական վարույթն ուղարկվել է ԲԴԽ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ուղարկվել է ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդ։
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը հանդիպել է այս օրերին Երևանում գտնվող Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պատվիրակության հետ, քննարկել համագործակցության հեռանկարները:
Էլիտար թաղամասի շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու դի
Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 59-ամյա Արթուր Մ․-ն է։