Հասարակություն

Էլիտար թաղամասի շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու դի

Մայիսի 13-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մոնթե Մելքոնյան փողոցում կառուցվող նոր էլիտար թաղամասի 46/1 շենքի բակում տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները նոր կառուցվող թաղամասի դեռևս շահագործման չհանձնված 18 հարկանի շենքի բակում հայտնաբերել են տղամարդու դի։ Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 59-ամյա Արթուր Մ․-ն է։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա կամ անզգուշաբար վայր է ընկել 11-րդ հարկից, կամ իրեն ցած է նետել։