Քաղաքական

Բողոքի ակցիաները վերսկսվել են

Երևանի մի շարք փողոցներում ընդդիմադիրները սկսել են բողոքի ակցիաները՝ փակելով ճանապարհները։ Բողոքի ակցիայի մասնակիցներին են միացել «Հայաստան» խմբակցության պատգամավորները։

Ոստիկանների միջամտությամբ մի շարք վայրերում երթևեկությունը վերականգնվել է։

Այժմ ցուցարարները «Հայաստան» խմբակցության պատգամավորներից մի քանիսի գլխավորությամբ երթով շարժվում են Երևանի կենտրոնական փողոցներով։