Հասարակություն

Մաշտոցի պողոտայում մետաղյա թիթեղը շենքի տանիքից թուլացել և կախվել է

Մայիսի 13-ին, ժամը 10:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 7 շենքի 6-րդ հարկի մակարդակում գտնվող երեսպատման սալիկները թուլացել են՝ առկա է ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ շենքի տանիքից թուլացել և կախվել են մետաղյա թիթեղ (մոտ 3 քմ)՝ կոնստրուկցիոն տարրերի հետ և քարեր: Փրկարարները հեռացրել են քարերը և թիթեղը՝ կոնստրուկցիոն տարրերի հետ միասին։