Միջազգային

Զելենսկին և Շոլցը քննարկել են Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցների փաթեթը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը փետրվարի 14-ին ժամանել Է Կիև՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման համար։ Բանակցությունների հիմնական թեմաներն են եղել անվտանգության հարցերը Եվրոպայում, ուկրաինական ճգնաժամն ու Ռուսաստանի դեմ ԵՄ հնարավոր պատժամիջոցները։ Շոլցը Բորիսպոլ օդանավակայանից մեկնել Է Մարինյան պալատ՝ Զելենսկու հետ հանդիպման վայր: Դա Գերմանիայի նորընտիր կանցլերի առաջին այցն է Կիև: Շոլցը Կիև է այցելել Մոսկվա կատարելիք այցից առաջ, որը նախատեսված Է փետրվարի 15-ին: 
Հանդիպմանը հետևած մամուլի ասուլիսի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենք Գերմանիայի կանցլերի հետ քննարկել են տարաբնույթ հարցեր, այդ թվում Ուկրաինայի նոր անվտանգային ճարտարապետության ձևավորման անհրաժեշտությունը, «Նորմանդական ֆորմատի» վերսկսման կարևորությունը, ՌԴ դեմ հնարավոր պատժամիջոցների փաթեթն ու Դոմբասի շուրջ խաղաղ բանակցությունների հեռանկարը։