Կիրակի, 4 Հունիսի 2023

USD384.39

EUR409.50

RUB4.64

Երևան 30 ℃

Рус Eng

Բրիտանիան հնարավոր է Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժեր տեղակայի

Միջազգային

8 Փետրվարի 2022, 13:49

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հաղորդել Է, որ Լոնդոնը քննարկում Է  Հարավարևելյան Եվրոպայում «Թայֆուն» կործանիչներ եւ ռազմանավեր ուղարկելու հնարավորությունը։  Ջոնսոնը կարծում Է, որ Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի գործողությունները ՆԱՏՕ-ին հարկադրում են ամրապնդել իր դիրքերը Եվրոպայում: «Եթե Ռուսաստանը սկսի ևս մեկ ներխուժում, ապա Արեւմուտքին կստիպի ավելի շատ բան իրականացնել, քան նա ձգտում Է կանխել: Իրականում դա արդեն տեղի Է ունենում»,-հաղորդում է The Times-ում: 

Ջոնսոնը հայտարարել Է, որ Ուկրաինայի շուրջ լարվածության հետևանքով Ամերիկան, Ֆրանսիան, Իտալիան եւ մյուս դաշնակիցներն ուժեր են ծավալում ՆԱՏՕ-ի հարավարևելյան թևում ճիշտ այնպես, ինչպես Մեծ Բրիտանիան հյուսիս-արևելքում: Ջոնսոնը նաև նշել Է, որ պահպանվում Է ուկրաինական ճգնաժամը դիվանագիտական միջոցներով կարգավորելու հնարավորությունն այն դեպքում, որ Ռուսաստանն ապահովի իրադրության դեէսկալացիան:

International Crisis Group

Բաքուն կարող է ազդանշան տալ, որ ռուս խաղաղապահների կարիքն այլևս չկա

Արման Գալոյան

Քանի դեռ հնարավոր է եղած տնտեսական աճը կապիտալիցազնել, պետք է շտապել