Միջազգային

ԱՄՆ-ում շոկոլադի գործարանում ուժգին պայթյուն է տեղի ունեցել

Առնվազն երկու մարդ Է զոհվել եւ եւս ինը անհետ կորել Փենսիլվանիա նահանգի Ուեսթ Ռեդինգ քաղաքում գտնվող R. M. Palmer Company ընկերության շոկոլադի գործարանում տեղի ունեցած պայթյունի եւ դրան հաջորդած հրդեհի հետեւանքով: Այս մասին ուրբաթ հայտնել է The Associated Press գործակալությունը։ 

Ըստ տեղեկությունների՝ պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 16:57-ին (Երեւանի ժամանակով ժամը 23:57-ին), ինչի հետևանքով գործարանի շենքը փլուզվել է, վնասվել է հարակից շինությունը։  

Պայթյունի պատճառը դեռ հայտնի չէ: