Միջազգային

Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ

«TikTok» սոցիալական ցանցը մտադիր չէ առանց պայքարի ընդունել ԱՄՆ-ում իրեն սպառնացող արգելքը։ «Վստահ եղեք, մենք ոչ մի տեղ չենք գնալու», - ասել է առցանց հարթակի ղեկավար Շոու Ցզու Չուն չորեքշաբթի օրը՝ ապրիլի 24-ին հրապարակված տեսանյութում, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է օրենքը, որը պարտավորեցնում է TikTok-ի սեփականատիրոջը՝ ByteDance չինական կոնցեռնին, մեկ տարվա ընթացքում վաճառել իր ամերիկյան բիզնեսը։