Միջազգային

Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև

Ղազախական պետականության հակառակորդները, ժողովրդականություն փնտրելով, փորձում են իրենց ապակառուցողական օրակարգը պարտադրել սոցիալական ցանցերում։ Այդ մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

«Այսպիսի դժվարին ժամանակներում մեզ համար գլխավորը միասնությունն ու համախմբվածությունն է, մենք պետք է անհաղթահարելի պատնեշ դնենք մեր հասարակությունը պառակտող ցանկացած գործողության, նրանց ապակառուցողական օրակարգին սոցիալական ցանցերում, որոնք կեղծ տեղեկություններ են տարածում։ Պետք է քննադատաբար վերաբերվել ցանկացած մուտքային տեղեկատվության, վստահել միայն պաշտոնական աղբյուրներին և կենտրոնանալ փաստերի վրա», - ասել է նա: