Միջազգային

Հուլուսի Աքարի հրավերով Ադրբեջանի պաշտպանության նախարարը ժամանել է Թուրքիա

Փետրվարի 1-ին Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հրավերով Թուրքիա է ժամանել Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ 

Այցի ընթացքում նախատեսվում է Հասանովի մասնակցությունը Բարձրաստիճան դիտորդի օրվան, որը տեղի կունենա Թուրքիայում անցկացվող միջազգային «Ձմեռային զորավարժություններ-2023»-ի շրջանակում։