Միջազգային

ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար

Միացյալ Նահանգները ճնշում է Չինաստանի զարգացումը, ուրբաթ օրը հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին՝ իր ամերիկացի գործընկեր Էնթոնի Բլինքենի հետ բանակցությունների ժամանակ, ով այցով գտնվում է Պեկինում։ Բլինքենի այցի նպատակն է լուծել գերտերությունների միջև առևտրային և քաղաքական տարաձայնությունները։

Պետքարտուղար Բլինքենը պետք է մի քանի ժամ անցկացնի Վանի հետ պետական ընդունելությունների սրահում՝ դռնփակ հանդիպման ֆորմատով, ինչպես նաև աշխատանքային ճաշի ժամանակ, քանի որ երկու կողմերը փորձում են պահպանել հարաբերություններում առաջընթացը՝ չնայած լայն և բարդ օրակարգին: