Միջազգային

Թբիլիսիում ընթանում Է Սաակաշվիլիի դեմ դատական գործընթացը

Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթանում է Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի դատավճիռը հետաձգելու դատական նիստը:

Սաակաշվիլին նիստին միացել է առցանց ռեժիմով այն կլինիկայից, որտեղ բուժվում է: Նշվում է, որ կլսվեն փորձագետների զեկույցներ, որոնք հետազոտել են Սաակաշվիլիին։

Դատական նիստին ներկա են նաև նախկին նախագահի ծնողներն ու աջակիցները։

Միաժամանակ, Թբիլիսիի քաղաքային դատարանի շենքի մոտ հավաքվել են «Միասնական ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչները և նախկին նախագահիաջակիցները: