Միջազգային

Թբիլիսին Կիևից Սաակաշվիլիին արտահանձնելու պահանջ չի ստացել

Ուկրաինական կողմը չի դիմել Թբիլիսիին՝ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին փոխանցելու խնդրանքով կամ պահանջով, ով այժմ Ուկրաինայի քաղաքացի է, հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։  «Սահակաշվիլին ուկրաինացիների համար գլխացավանք է, իհարկե, ավելի քիչ քան Վրաստանի համար, քանի որ նա այնտեղ նման ռեսուրս չունի։ Այստեղ նա ընդդիմության առաջնորդն է, այնտեղ ընդդիմության առաջնորդը չէ, բայց այնուամենայնիվ նա նրանց համար գլխացավանք է, ելնելով դրանից՝ ուկրաինական կողմից նույնիսկ որևէ հետաքրքրություն չի երևում, որպեսզի նրանք մեզ խնդրեն Սաակաշվիլիին հանձնել իրենց»,- հինգշաբթի երեկոյան վրացական Palitranews հեռուստաալիքի եթերում հայտարարել է Կոբախիձեն։

Նրա կարծիքով, այսօր Վրաստանում քաղաքական իրավիճակը շատ ավելի հանգիստ է և ավելի քիչ լարված, քան մի քանի ամիս առաջ կամ մեկ տարի առաջ էր։ «Այս հանգստության մի քանի պատճառ կա և դրանց թվում կարևոր գործոն է Սահակաշվիլիի բանտում գտնվելու փաստը»,- հայտարարել է Կոբախիձեն։