Միջազգային

Սթոլթենբերգը համաձայն է Ուկրաինային և Վրաստանին հրավիրել Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը պաշտպանել է Ուկրաինայի և Վրաստանի առաջնորդներին Մադրիդում դաշինքի գագաթնաժողովին հրավիրելու գաղափարը։ Համապատասխան հայտարարությունն արել է գլխավոր քարտուղարը չորեքշաբթի օրը հրապարակված հարցազրույցում, հաղորդում է La Vanguardia-ն։ «Կարծում եմ, որ դա լավ հարթակ է գործընկերների հետ հանդիպումների համար, բայց կարծում եմ, որ մենք պետք է որոշենք [հանդիպման] ստույգ ձևաչափը», - հայտարարել է Սթոլթենբերգը:

ՆԱՏՕ-ի հաջորդ հանդիպումը պետությունների և կառավարությունների ղեկավարների մակարդակով տեղի կունենա հունիսի 29-30-ը Մադրիդում։ Դրա մասնակիցները կընդունեն նոր ռազմավարական հայեցակարգ, կքննարկեն դաշինքի ամրապնդումը և կլիմայի գլոբալ փոփոխության անվտանգության հետևանքները։