Միջազգային

Պերուում հեռացված նախագահի կողմնակիցները չեն դադարեցնում ցույցերը

Պերուում ձերբակալված նախկին նախագահ Կաստիլյոյի կողմնակիցները մի քանի օր շարունակ ցույցեր են անցկացնում՝ պահանջելով արտահերթ  նախագահական ընտրությունների անցկացում և կոնգրեսի լուծարում։

Տեղական պարբերականները հայտնում են ոստիկանության հետ բախումների ժամանակ տասնյակ զոհերի մասին։

Բողոքի ցույցերի ֆոնին երկրի նոր նախագահ Դինա Բոլուարտեն արտակարգ դրություն է հայտարարել սոցիալական անկարգությունների բարձր մակարդակ ունեցող շրջաններում: