Միջազգային

Էկվադորում բողոքի ցույցերի պատճառով երեք նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել

Էկվադորի նախագահ Գիլյերմո Լասսոն արտակարգ դրություն է հայտարարել Իմբաբուրա, Կոտոպաքսի նահանգներում և մայրաքաղաքի Պիչինչա թաղամասում՝ բնիկ բնակչության բողոքի ցույցերի պատճառով և հայտարարել է քաղաքացիներին աջակցելու նոր միջոցների մասին, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ես պարտավորվել եմ պաշտպանել մայրաքաղաքն ու երկիրը, ինչն ինձ ստիպում է այսօր, կեսգիշերից սկսած, արտակարգ դրություն հայտարարել Պիչինչայում, Իմբաբուրայում և Կոտոպաքսիում»,- ասվում է քաղաքական գործչի հայտարարության մեջ, որը հրապարակվել է նրա մամուլի ծառայության Twitter-յան բլոգում։