Երկուշաբթի, 4 Մարտի 2024

USD401.78

EUR431.81

RUB4.31

Երևան 11 ℃

Рус Eng

ԱՄՆ բեռնատարների վարորդները պատրաստվում են բողոքի ակցիաների

Միջազգային

10 Փետրվարի 2022, 11:13

ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը նախազգուշացրել է իրավապահ մարմիններին, որ բեռնատարների վարորդները երկրում բողոքի ակցիաներ են նախապատրաստում կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստումների դեմ՝ ի աջակցություն Կանադայում նմանատիպ շարժման: Գործակալության տվյալներով բողոքի ակցիաները Կալիֆոռնիայում կարող են սկսվել փետրվարի կեսերին, այնտեղից բեռնատարների շարասյունը կուղևորվի Վաշինգտոն, որին կարող են միանալ վարորդները Կանադայից։ 

«Եթե հարյուրավոր բեռնատարներ հավաքվում են խոշոր մետրոպոլիայի տարածքում, հնարավոր է լուրջ խափանումներ լինեն տրանսպորտի, դաշնային կառավարության, առևտրային օբյեկտների և արտակարգ իրավիճակների ծառայությունների համար՝ խցանումների և հնարավոր պատասխան բողոքների պատճառով», - հայտարարել են DHS-ում: 

Կանադայի բեռնատարների վարորդների նախաձեռնած բողոքի ակցիան սկսվել էր Օտտավայում՝ երկրի խորհրդարանի դիմաց հունվարի 29-ին։ Ցուցարարները պահանջել են դաշնային և տարածաշրջանային իշխանություններից վերացնել COVID-19 համաճարակի հետ կապված բոլոր սահմանափակումները։ Նմանատիպ ակցիաներ անցկացվել են անցյալ շաբաթավերջին Տորոնտոյում, Քվեբեկ Սիթիում, Վինիպեգում, Էդմոնտոնում և Վանկուվերում։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Պտտվիր, պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել

Radar Armenia

Տեղի ունեցածը ոչ սովորական իշխանափոխություն էր, ոչ էլ պարզունակ պալատական հեղաշրջում