Միջազգային

Փաշինյան-Ալիև հանդիպումը կարող է տեղի ունենալ Սանկտ-Պետերբուրգում

«Ռուսաստանը պատրաստ է տրամադրել ողջ անհրաժեշտ օգնությունը՝ Ալիևի և Փաշինյանի նոր հանդիպումն իր տարածքում անցկացնելու համար»,-այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Ռուսաստանն, իհարկե, պատրաստ կլինի տրամադրել ողջ անհրաժեշտ օգնությունը՝ իր տարածքում նման հանդիպում անցկացնելու համար»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Խոսելով ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի մասին, որը կարող է տեղի ունենալ տարեվերջին՝ Սանկտ Պետերբուրգում, նա նշել է, որ համապատասխան հայտարարություն կանեն։

«Ալիևի և Փաշինյանի հանդիպումից հետո, եթե նաև փոխըմբռնում լինի, մենք ձեզ կտեղեկացնենք»,- եզրափակել է Պեսկովը։