Միջազգային

ԱՄՆ-ն ցանկանում է դադարեցնել, ոչ թե ընդլայնել ուկրաինական պատերազմը

ԱՄՆ-ն շարունակում է անվտանգության հարցերը քննարկել Ռուսաստանի հետ՝ ուկրաինական հակամարտության սրումից խուսափելու համար. France 2 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Մենք կապի մեջ ենք Ռուսաստանի հետ, քանի որ դեռ լուրջ հարցեր կան, որոնք պետք է քննարկվեն»,-ասել է Բլինքենը՝ անդրադառնալով Ուկրաինայի հակամարտությունում Ռուսաստանի կողմից միջուկային զենքի հնարավոր կիրառման վերաբերյալ Վաշինգտոնի մտահոգություններին։ «Մենք առանձնահատուկ տեղաշարժեր չենք տեսել այս ուղղությամբ, բայց կա մտահոգություն, մենք չենք բացառում իրադարձությունների՝ նման զարգացումը»,-հավելել է Բլինքենը։

«Նախագահ Բայդենի համար կարևոր է խուսափել հակամարտության ընդլայնումից: Մենք ցանկանում ենք դադարեցնել այն, ոչ թե ընդլայնել: Մենք չենք ցանկանում պատերազմ Ռուսաստանի հետ, մենք չենք ձգտում երրորդ համաշխարհային պատերազմի»,-հայտարարել է Բլինքենը։ Այդ մասին հատնել է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։