Կիրակի, 4 Հունիսի 2023

USD384.39

EUR409.50

RUB4.64

Երևան 30 ℃

Рус Eng

Բլինքենը կխոսի Լավրովի հետ

Միջազգային

12 Փետրվարի 2022, 14:38

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ծրագրում է շաբաթ օրը հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ 

«Ես նախատեսում եմ ընդգծել դաշնակիցների միասնությունն ու վճռականություն, երբ այսօր կխոսեմ պարոն Լավրովի հետ», - հայտարարել է Բլինքենը՝ Խաղաղ օվկիանոսի կղզիների ղեկավարների հետ առցանց կոնֆերանսից հետո: Նա նաև հայտնել է, որ նույն օրը նախատեսում է հեռախոսազրույց ունենալ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Էլիզաբեթ Թրաի հետ։ ՌԴ ԱԳՆ-ն արդեն իսկ հաստատել է, որ Բլինքենը հեռախոսազրույց է խնդրել Լավրովի հետ։

Հիշեցնենք, որ նախորդ անգամ Լավրովն ու Բլինքենը հեռախոսազրույց են ունեցել փետրվարի 1-ին։ Խոսակցությունը ստացվել է պրոֆեսիոնալ և բավականին անկեղծ, բանակցությունների արդյունքում կողմերը չեն պայմանավորվել նոր շփման ժամկետի շուրջ։ ՌԴ ԱԳՆ-ի տվյալներով՝ Լավրովը կոչ է արել ԱՄՆ-ին ագրեսիվ հռետորաբանություն և Ուկրաինային զենք մատակարարելու փոխարեն Կիևին ստիպեն կատարել մինսկյան պայմանավորվածությունները։

International Crisis Group

Բաքուն կարող է ազդանշան տալ, որ ռուս խաղաղապահների կարիքն այլևս չկա

Արման Գալոյան

Քանի դեռ հնարավոր է եղած տնտեսական աճը կապիտալիցազնել, պետք է շտապել