Միջազգային

Կրեմլի ենթադրյալ գործակալները կոտրել են Լիզ Թրասի անձնական բջջային հեռախոսը. The Mail

Կրեմլի ենթադրյալ գործակալները կոտրել են Լիզ Թրասի անձնական բջջային հեռախոսը: Այդ մասին հայտնել է բրիտանական «The Mail» պարբերականը։ Հեռախոսի գաղտնալսումը հայտնաբերվել է պահպանողական կուսակցության ղեկավարության քարոզարշավի ժամանակ։ 

«The Mail»-ը նշում է, որ օտարերկրացիների ձեռքերում հայտնված հաղորդագրությունները ներառում են Ջոնսոնին ուղղված քննադատություններ Թրասի և Կվարթենգի կողմից՝ «հանգեցնելով շանտաժի հնարավոր ռիսկի»:

Հավելենք, որ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Լիզ Թրասի անձնական հեռախոսը, հնարավոր է, կոտրել են իսրայելական «Pegasus» լրտեսող ծրագրերի միջոցով։ Այս մասին գրում է «Times» թերթը՝ հղում անելով բրիտանական արտաքին հետախուզության MI 6 ծառայության նախկին ղեկավար Ալեքս Յանգերին։