Միջազգային

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան խթանում են ուկրաինական ճգնաժամը՝ ԵՄ-ին ենթարկվելու համար

Եվրախորհրդարանի անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի անդամ Էրվե Ժյուվինի խոսքով՝ ԱՄՆ-ն իր հերթին հանդես է գալիս որպես «հրկիզող», թեև նախընտրում է «պատերազմ վարել վստահված անձի միջոցով»։ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի գործողությունները՝ ուկրաինական ճգնաժամի համատեքստում, խոսում են ոչ թե հակամարտությունը լուծելու, այլ Եվրոպան ենթարկելու՝ նրանց ցանկության մասին՝ ճնշելով անվտանգության հարցերում անկախություն ձեռք բերելու փորձերը։ Նման կարծիք է հայտնել ֆրանսիացի պատգամավոր, Եվրախորհրդարանի անվտանգության և պաշտպանության կոմիտեի անդամ Էրվե Ժյուվենը․ հաղորդում է ТАСС-ը։ 

«Կարծում եմ՝ բրիտանացիները փորձում են օգտվել հիանալի հնարավորությունից՝ վրեժ լուծելու Եվրամիությունից, քանի որ նրանք երբեք չեն աջակցել այն պայմաններին, որով լքել են Եվրամիությունը»: Պատգամավորի խոսքով՝ «ԱՄՆ-ն իր հերթին հանդես է գալիս որպես հրկիզող, թեև նախընտրում է պատերազմ վարել վստահված անձի միջոցով։ Բացի այդ, ամերիկացիները ցանկանում են ստիպել ԵՄ-ին՝ գնել իրենց հեղուկ բնական գազը, որը շատ ավելի թանկ է և էկոլոգիապես պակաս մաքուր, քան ռուսական բնական գազը», - հավելել է Ժյուվինը: