Միջազգային

Մեծ Բրիտանիան չեղարկել է «ոսկե վիզաները»

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է առաջին մակարդակի ներդրողներին վիզաներ (այսպես կոչված «ոսկե վիզա») տալու ծրագրի չեղարկման մասին, քանի որ մտահոգություններ կան, որ այն կարող է նպաստել խարդախությանն ու փողերի լվացմանը։

«Ներքին գործերի նախարարը վճռական միջոցներ է ձեռնարկել, որպեսզի փակի առաջին մակարդակի ներդրողներին վիզա տրամադրելու ճանապարհը բոլոր ազգությունների համար»,- հայտնել են Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարարությունից։ Առաջին մակարադակի վիզան թույլ էր տալիս այն ունեցողներին և նրանց ընտանիքների անդամներին՝ ժամանակավորապես բնակություն հաստատել Բրիտանիայում, եթե նրանք երկրում առնվազն 2 մլն ֆունտ ստեռլինգի ներդրում էին կատարել։

Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարարը հայտարարել էր, որ, փակելով 1-ին մակարդակի վիզաների ծրագիրը, իրենք հույս ունեն, որ իրենց քաղաքացիները կվերականգնեն վստահությունը երկրի իմիգրացիոն քաղաքականության նկատմամբ։ Այս որոշումը սպասելի էր, քանի որ սաստկացել էին դժգոհությունները բրիտանական կառավարությունից։ 2008թ.-ից՝ ծրագրի մեկնարկման պահից, ռուսաստանցիներին տրվել է 2581 առաջին կարգի վիզա, հաղորդում է BBC-ին։