Միջազգային

Բրազիլիայում տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Բրազիլիայի նախագահական ընտրությունների արդյունքում ոչ երկրի գործող նախագահ Ժաիր Բոլսոնարուն, ոչ նախկին ղեկավար Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան ձայների կեսից ավելին չեն հավաքել: Այդ մասին հոկտեմբերի 3-ին հայտնել է Բրազիլիայի բարձրագույն ընտրական դատարանը: Երկու թեկնածուներն էլ դուրս են եկել ընտրությունների երկրորդ փուլ, որը կկայանա հոկտեմբերի 30-ին։

Արձանագրությունների 99,7%-ի մշակման արդյունքում Լուլա դա Սիլվան հավաքել է ձայների 48,42%-ը, իսկ Բոլսոնարուն՝ 43,2%-ը: