Միջազգային

Ահմեդ Դավութօղլուն կառաջադրվի Թուրքիայի նախագահի թեկնածու

Թուրքիայի ընդդիմադիր «Ապագա» կուսակցության փոխանախագահ Սելիմ Թեմուրջին հայտնել է Թուրքիայի նախագահական ընտրություններում իրենց կուսակցության թեկնածուի անունը։ Թուրքական «TELE1» հեռուստատեսության եթերում Սելիմ Թեմուրջին հայտարարել է, թե «Ապագա» կուսակցության կողմից Թուրքիայի նախագահի թեկնածու է առաջադրվելու կուսակցության նախագահ Ահմեդ Դավութօղլուն։

Նշենք, որ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու 2023 թվականին։