Միջազգային

Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Ռուսաստանը

«ԱՄՆ քաղաքացիները չպետք է մեկնեն Ռուսաստան, իսկ նրանք, ովքեր բնակվում կամ գտնվում են Ռուսաստանում, պետք է անհապաղ լքեն Ռուսաստանը, քանի դեռ սահմանափակ հնարավորություններ կան առևտրային ճանապարհորդությունների համար»,-ասված է դեսպանատան հայտարարության մեջ:

Այնտեղ մտավախություն ունեն, որ Ռուսաստանի իշխանությունները կարող են չճանաչել Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկքաղաքացիությունը և մերժել նման փաստաթղթերով մարդկանց ԱՄՆ-ի հյուպատոսական օգնության հասանելիությունը, խոչընդոտել Ռուսաստանից նրանց մեկնելուն և զորակոչել զինծառայության:

«Հիշեցնում ենք ԱՄՆ քաղաքացիներին, որ խաղաղ հավաքների և խոսքի ազատության իրավունքը Ռուսաստանում երաշխավորված չէ։ Խուսափեք որևէ քաղաքական կամ սոցիալական բողոքից և այդ միջոցառումների ժամանակ մի լուսանկարեք իրավապահներին։ Ռուսաստանի իշխանությունները ձերբակալել են ԱՄՆ քաղաքացիների, որոնք մասնակցել են ցույցերին»,- նախազգուշացրել են դեսպանատանը ։

Ավելի վաղ Ռուսաստանը լքելու և այնտեղ չմեկնելու կոչով հանդես են եկել Բուլղարիայի, Լեհաստանի և Էստոնիայի իշխանությունները։