Միջազգային

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Նուլանդի այցը Մոսկվա

Մոսկվան և Վաշինգտոնը համակարգում են ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդի՝ Մոսկվա այցի հնարավորությունը։ Այցը կարող է տեղի ունենալ մինչև նոյեմբերի վերջ։ Այդ մասին գրում է ռուսական «Կոմերսանտ»-ը։

Սպասվում է, որ ՌԴ փոխարտգործնախարարներ Սերգեյ Ռյաբկովը և Անդրեյ Ռուդենկոն կհանդիպեն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ։ Միաժամանակ ենթադրվում է, որ Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը կարող է բանակցություններ վարել ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի հետ։