Միջազգային

Ռուսաստան-ԱՄՆ բանակցություններ Անկարայում. Պեսկովը ոչ հերքում է, ոչ հաստատում

Ռուսաստան նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը անդրադարձել է ԱՄՆ-Ռուսաստան բանակցություններին. «Ես չեմ կարող ոչ հաստատել, ոչ հերքել Անկարայում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների մասին լուրերը»։

Հիշեցնենք, որ ռուսական «Կոմերսանտ» թերթի փոխանցմամբ՝ այսօր Անկարայում բանակցություններ են ընթանում ռուսական և ամերիկյան պատվիրակությունների միջև։ Ռուսական կողմը Անկարայում ներկայացնում է Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։

Հանդիպման մասին նախապես հայտարարված չէր։ Թերթի աղբյուրները նույնպես բանակցությունների մանրամասներ չեն հայտնում։

Թուրքական իշխանությունները նույնպես հրաժարվել են մեկնաբանել բանակցությունների լուրերը։