Միջազգային

Պուտինն ու Էրդողանը բանակցություններ են սկսել Սամարղանդում

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ են վարում, որոնց ընթացքում նախատեսվում է քննարկել «հացահատիկային գործարքը» և երկկողմ տնտեսական հարցեր։ 

Ավելի վաղ Շանհայի համագործակցության կազմակերպության նիստում Պուտինը հայտարարել էր, որ քառակողմ (ՄԱԿ-ՌԴ-Թուրքիա-Ուկրաինա) ոչ բոլոր պայմանավորվածություններն են կատարվում։ Մասնավորապես, չեն հանվել կարիքավոր երկրներին ռուսական պարարտանյութերի մատակարարման սահմանափակումները։