Միջազգային

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում քննարկվել են ուկրաինական ճգնաժամը և Սև ծովով ուկրաինական հացահատիկի արտահանման հարցերը։ Այս մասին հայտնում են Թուրքիայի նախագահի աշխատակազմից:

«Նախագահ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Քննարկվել է Սիրիայում տիրող իրավիճակը, Ուկրաինայի դրությունը՝ Ռուսաստանի կողմից իրականացվող ռազմական գործողությունների լույսի ներքո, Սև ծովով հացահատիկի արտահանման անվտանգ միջանցքների ստեղծումը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Էրդողանի խոսքով ՝ «եկել է հացահատիկի արտահանման անվտանգ միջանցքներ ստեղծելու ծրագրի իրականացման գործողությունների ժամանակը»: