Միջազգային

«ԱՄՆ-ն շուտով կպաստասխանի Իրանին». Պետդեպ

«Վաշինգտոնը խորհրդակցություններից հետո կպատասխանի 2015 թվականի միջուկային գործարքի վերականգնման վերաբերյալ Իրանի կողմից փոխանցված առաջարկներին». այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը՝ Եվրամիության կողմից նախապատրաստված համաձայնագրի նախագծին Իրանի պատասխանից մեկ շաբաթ անց:

«Մի շարք վիճելի հարցեր շարունակում են ակտուալ մնալ։ Կան որոշ բացթողումներ, որոնք պետք է շտկվեն»,- հավելել է դիվանագետը։