Տեսակետ

«Մարդն իրեն նույնականացրել է եկեղեցու հետ, պետությանն էլ պայմաններ է թելադրում»․ Ծովինար Վարդանյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Ծովինար Վարդանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Լսեցի հոգևորական Աջապահյանի հարցազրույցից մի հատված, որտեղ նա խոսելով դերանուններով՝ համաձայնում է, որ «իրենց» կարող են հարկել՝ պայմանով, որ «իրենց» կվերադարձվեն գյուղեր ու Մատենադարանը:

Սա լեզվամտածողության վառ օրինակ է, թե ինչպես մարդն իրեն, հերիք չէ, նույնականացրել է եկեղեցու հետ, պետությանն էլ դրել է հակադիր կողմում և պայմաններ է թելադրում պետությանը: Սույն հոգևորականն իրեն արտոնյալ է համարում թե՛ բուժաշխատողից, թե՛ բիզնեսմենից, թե՛ որևէ այլ քաղաքացուց, ում վճարած հարկերով պետությունը հոգում է բանակի, դպրոցի, փողոցի կամ այլ անհրաժեշտ կարիքներ:

Ու ոչ մի վայրկյան այս մարդու մտքով չանցավ, որ գյուղերը, Մատենադարանը, եկեղեցին ժողովրդինն են և հաշվետու ու պարտական են հանրությանը»: