Հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Քանի որ ընդդիմադիրները խառն են և եթեր չեն գալիս, մի հարց ուղղեմ ոչ թե քննադատելու, այլ սիրո մթնոլորտում հասկանալու համար։
2014 թվականի աշխարհագրության դասագրքում մեր երեխաներին սովորեցնում են, որ Հայաստանը 29․743 կմ² է։
Այս թվի մեջ, բնականաբար, չեն մտնում այն 4 գյուղերը, որոնց սահմանազատումը ընդդիմությունը որակում է դավաճանություն և համարում է մերը։
29743 կմ²–ն այն մակետն է, որ տարբեր ասուլիսներին ցույց է տալիս Փաշինյանը։
Մեր սերունդներին կրթել են հենց այդպես, որ Հայաստանը 29․743 կմ² է, և այդ գյուղերը մերը չեն։
Կրթել է նախարար Աշոտյանը, քաղաքական պատասխանատու Հանրապետականը, էդ ժամանակ լռությամբ համաձայն Դաշնակցությունը, Եկեղեցին, Սփյուռքը և դրա դեմ այսօր «Սրբազան պայքարի» ելած մնացած հայրենասերները։
Դուք այդպես եք կրթել սերունդներ։
Մեկը լսե՞լ է, որ Եկեղեցին բողոքեր այս դասագրքի դեմ, դաշնակները ինքնահրկիզվեին, Գառնիկը քայլերթ աներ, էն ժամանակ գործող դիվանագետները հայտարարություն ընդունեին։
Հետևաբար, ո՞նց չմտածես, որ ձեր միակ խնդիրը իշխանություն վերցնելն ա, իսկ 29743 թվի հետ դուք Փաշինյանի հետ տարաձայնություն չունեք։ Այն, որ էդ գյուղերը մերը չեն, դուք ստեղ էլ տարաձայնություն չունեք, դուք սերունդներ եք կրթել էդ թվով։
Համաձայն եմ Սրբազանի հետ` ճշմարտությունը պետք ա հաղթի ստին»: