Միջազգային

Բորժոմիի անտառները այրվում են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վրաստանի Բորժոմի քաղաքում արդեն երրորդ օրն է անտառային հրդեհները չեն մարում։ Բորժոմիի անտառներում բռնկված հրդեհի վերացման աշխատանքները շարունակվել են վերջին երկու օրերին և հիմա էլ չեն դադարել: Ինչպես հայտնում է Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը, հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 4 ուղղաթիռ, շուրջ 300 հրշեջ-փրկարար և հատուկ հանձնարարությունների դեպարտամենտի 300 ներկայացուցիչ:

Տեղում են նաև պաշտպանության նախարարության, բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության, շրջակա միջավայրի ազգային գործակալության, անտառային ազգային գործակալության ու տեղական համայնքի համապատասխան ծառայությունների աշխատակիցները:

Բորժոմի անտառային զանգվածում բռնկված հրդեհը երկու օր առաջ է ծագել: