Միջազգային

Աշխարհում «կապիկի ծաղկի» շուրջ 14 հազար դեպք է գրանցվել

Աշխարհում «կապիկի ծաղիկով» վարակվելու դեպքերի թիվը հասել է մոտ 14 հազարի։ Վարակը գրանցվել է ավելի քան 70 երկրներում: Այս մասին հայտնել է ՄԱԿ Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախագահ Թեդրոս Գեբրեզիուսը։ Նրա խոսքով՝ վարակման մեծաթիվ դեպքեր են արձանագրվում Եվրոպայում, առավելապես՝ հոմոսեքսուալ տղամարդկանց մոտ: