Միջազգային

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Տոկաևի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ղազախստանի նախագահ Կասիմ ժոմարտ Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում հաստատել են պետությունների ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների ամրապնդման տրամադրվածությունը։ Այդ մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Հունիսի 17-ին Սանկտ Պետերբուրգում կայացած ռուս-ղազախական բարձր մակարդակի բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում քննարկվել են երկկողմ համագործակցության հրատապ հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, նախագահները պայմանավորվել են առևտրատնտեսական և էներգետիկ ոլորտներում զարգացնել կոնկրետ նախագծեր։