Միջազգային

Պուտինն ու Տոկաևը կհանդիպեն Սոչիում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսի 19-ին Սոչիում կհանդիպի Ղազախստանի իր պաշտոնակից Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ի շարունակություն բարձր մակարդակի կանոնավոր երկխոսության՝ պլանավորվում է քննարկել ռուս-ղազախական ռազմավարական գործընկերության և համագործակցության հետագա զարգացման հարցերը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, անդրադարձ կլինի ինտեգրացիոն միավորումների շրջանակներում երկկողմ փոխգործակցության խնդիրներին, ներառյալ՝ անկախ պետությունների համագործակցությանը, որտեղ Ղազախստանը նախագահում է ընթացիկ տարում: