Միջազգային

Ղազախստանի նախագահը առաջին պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա

Երկուշաբթի օրը՝ նոյեմբերի 28-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի Ղազախստանի իր գործընկեր Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: Տոկաևը վերընտրվելուց հետո առաջին արտասահմանյան այցը կկատարի Մոսկվա։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։